HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ».Լեհաստանի սենատորը` ղարաբաղյան խնդրի մասին

Լեհաստանի խորհրդարանի սենատոր Լուկաշ Աբգարովիչը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Լեհաստանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Դրանք տարբեր խնդիրներ են»,- ասել է հայազգյի սենատորը:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը բացմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, մինչև ղարաբաղյան հակամարտությունը ադրբեջանանպաստ լուծում չստանա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, հայ-լեհական բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի կարծիքով, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Ղարաբաղը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, սակայն պարզ չէ, թե քանի տարի հետո դա կլինի»,- սա է Լեհաստանի սենատորի անձնական կարծիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter