HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մարտի 28-ի որոշմամբ Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. 29 հունվարի, ք. Երևան

Կրթություն
2012-2016 թթ.- Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, քաղաքագիտության բակալավր
2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագիր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս՝ հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն

2014 թ. – դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր
2017 թ. – տարածքային համակարգող, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
2017 թ. – դասընթացավար, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման միջոց» ծրագիր
2017 թ. – իրազեկման համակարգող, «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ»
2017 թ.- հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարան
2017-2018 թթ. – հետազոտող-վերլուծաբան, ՀՀ կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ
2018 թ. հունիսի 6-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական, 2020-ին սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է այդ պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter