
Կկարողանա՞ն չեխերը վրեժխնդիր լինել հույներից «Եվրո-2004»-ի դիմաց
Այսօր երեկոյան կմեկնարկի «Եվրո-2012»-ի երկրորդ տուրը: Երեւանի ժամականով 20:00-ին Վրոցլավի «Քաղաքային» մարզադաշտում կհանդիպեն A խմբում ընդգրկված Հունաստանի եւ Չեխիայի ընտրանիները: Հույներն ունեն 1 միավոր եւ լեհերի հետ կիսում են 2-3 տեղերը, իսկ չեխերը 1-4 հաշվով ռուսներին զիջելուց հետո 0 միավորով եզրափակում են աղյուսակը: «Եվրո-2004»-ում հույները Դելասի գոլի շնորհիվ կիսաեզրափակիչում հաղթեցին չեխերին եւ մտան եզրափակիչ, որտեղ հաղթեցին տանտեր պորտուգալացիներին ու դարձան Եվրոպայի չեմպիոն: Արդեն երեք խաղ չեխերը չեն կարողանում հույներին գոլ խփել:
Բուքմեյքները, սակայն, այս անգամ հավատում են Բիլեկի սաներին: «Տոտո»-ն չեխերի հաղթանակը գնահատում է 2,35, ոչ-ոքին՝ 3,25, իսկ հույների հաղթանակը՝ 3,3: «Վիվառո»-ն չեխերին տվել է 2,3 գործակից, ոչ-ոքիի եւ հույների հաղթանակի համար՝ 3,2:
Հետաքրքիր խաղ է սպասվում Վարշավայի «Ազգային» մարզադաշտում: Խմբի առաջատար եւ ֆավորիտ համարվող ռուսները հանդիպելու են դաշտի տեր լեհերին: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Ըստ գրաառուների՝ ավելի նախընտրելի են ռուսների հնարավորությունները: «Տոտո»-ն սահմանել է հետեւյալ գործակիցները. Ռուսաստան՝ 2,42, ոչ-ոքի՝ 3,2, Լեհաստան՝ 3,05: «Վիվառո»-ի թվերն այսպիսին են. Ռուսաստան՝ 2,4, ոչ-ոքի՝ 3,2, Լեհաստան՝ 3:
Մեկնաբանել