HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է «օրենքով գողը». դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքը:

Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը  և Հայաստանից բացակայելու արգելքը  արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ  պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում իրականացրած անձի նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց: 

Ամբաստանյալ Ժ.Բ.-ն մարտի 24-ին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***

Նշենք, որ դատախազության հաղորդագրության մեջ նշված Ժ․Բ․-ն Ժիրայր Բրուտյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է «Շահումյանցի Ժիրո» մականունով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter