HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ավտոմեքենանրի թերլիցքավորման դեպքում տնտեսվարողը կփակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ

Այսուհետ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար կփակցվի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Որոշման նախագիծը ներառված է Կառավարության մարտի 30-ի նիստում:

Ցուցանակը կփակցվի Տեսչական մարմնի ծառայողի ընտրած տեղում՝ մեկ ամիս ժամկետով:

Ցուցանակի վնասվելու դեպքում տնտեսավարողն անհապաղ պետք է տեղեկացնի Տեսչական մարմնին և 2-օրյա ժամկետում շտկի թերությունները:

Ցուցանակի տեքստը պետք է գրվի սպիտակ ֆոնի վրա, սև տառերով, կարմիր շրջանակի մեջ, կարմիր շրջանակի արտաքին չորս անկյուններում պետք է գրվի ՇՎՏՄ (ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին)։

Բացի այդ, ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի: 

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: 

«Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդի միջոցով մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Միաժամանակ, սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն»,- նշված է հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter