HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգ կգործի

2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե տեխնիկապես, թե իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։

Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։

Ազատականացման արդյունքում քաղաքացիները ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,- նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ վարորդի անհատական տվյալներն, ըստ էության, ձևավորելու են այն սակագինը, որը նա վճարելու է ԱՊՊԱ-ի համար։ 

«Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույ գին/որակ հարաբերակցությունը»,- հայտնեց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերը ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար՝ գրեթե չեն փոխվի, 23%-ի համար՝ կթանկանան։

«Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, այլ վերաբերում է բազային պայմանագրին։ Բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի էդ երկուսի համադրման արդյունքում։

Գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները, օրինակ՝ ունեինք խմբային մոտեցում տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար, այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու։ Գործելու է ազատ շուկայական մեխանիզմ»,- ասաց Մարտին Գալստյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ այլևս ոչ մի պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի։ 

«Հույս ունեմ, որ այս թեման մեկընդմիշտ փակեցինք»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter