«ՉԻ».Ալրաղացի փոխարեն` «Սարգիս-Կարոլինա»
Զորիկ Զոհրաբյանը և Լևոն Սարգսյանը այլևս չեն կարող պատգամավորի մանդատ ձեռք բերել Երևանի Արաբկիր համայնքից: Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու արտոնությունն այս անգամ շնորհվել է Արտակ Սարգսյանին և, թերթի տեղեկություններով, «Սարգիս-Կարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանին:
Հյութերի, ոգելից խմիչքների ներմուծմամբ և արդեն նաև «Արարատ» բնական հյութերի արտադրությամբ զբաղված Սարգիս Թարվերդյանն իր «դաբրոյի» հարցը լուծել է Սերժ Սարգսյանի' գործարան կատարած այցի ժամանակ:
Ալրաղացի Լյովը վերջնականապես դուրս է մղվում վերնախավի շրջապատից, իսկ Զորիկի ծառայություններն ընդհանարպես պահանջարկ չունեն: Կարծիք կա, թե Միքայել Մինասյանն առանձնապես ոգևորված չէ այս քաղաքական որոշումից. Ալրաղացի Լյովի հարցում նա դեռ տատանվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել