
Արցախում սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ որ առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:
«Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։
Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները»,- նշված է շտաբի հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել