HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը կրակել է Բերդաշենում եւ Թաղավարդում աշխատող գյուղացիների վրա

Մարտի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter