
Տանձուտ գյուղում ավազի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում ավազի ապօրինի արդյունահանման դեպք է արձանագրվել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների պահանջով անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։
«Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- հայտնում են տեսչական մարմնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել