HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Մարգարյանը մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Մարտի 30-ին Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

ԱԳՆ հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվեց ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծեց ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման:

Իր ելույթում Արա Մարգարյանն անդրադարձավ ԱլԳ Տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված հինգ ուղենշային նախաձեռնություններին և դրանց կարևորությանը Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ երկրի դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:

Օրակարգի՝ ԱլԳ տարածաշրջանում անվտանգության և արժեքների հարցերի նվիրված կետի ներքո քննարկմանն Արա Մարգարյանը կարևորեց համընդհանուր եվրոպական արժեքների հարգումն ու պաշտպանումն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Նա վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում։ Նա նաև անդրադարձավ ԵՄ մշտադիտարկման առաքելության դերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter