Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերոբ Բեջանյանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 29-ի հրամանագրով՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել