HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միացյալ Նահանգները բոլոր ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում, կոչ է արել լքել այդ երկիրը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրա խորհուրդը տարածվում է նաև բոլոր լրագրողների վրա։ 

«Հիմա ժամանակը չէ, որ ամերիկացիները գտնվեն Ռուսաստանում։ Եթե դուք Ռուսաստանում ենք գործով, հանգստի կամ մեկ այլ նպատակով, դուք պետք է հենց հիմա հեռանաք։ Ռուսաստանը ձեր գտնվելու համար լավագույն վայրը չէ, եթե նույնիսկ դուք աշխատում եք որպես լրագրող։ Ռուսաստանը հիմա թշնամական տարածք է ամերիկյան քաղաքացիների համար։ Եվ եթե դուք այնտեղ եք, ժամանակն է հեռանալու»,- ասել է Քիրբին։

Երկու օր առաջ էլ համանման հայտարարությամբ հանդես էր եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը՝ նշելով, որ Ռուսաստանում անվտանգ չէ ամերիկացիների համար։

ԱՄՆ իշխանություններն ամերիկացիներին կրկին խորհուրդ էին տվել լքել Ռուսաստանն այն բանից հետո, երբ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել էր The Wall Street-ի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչին։ Ռուսական հատուկ ծառայությունը հայտարարել էր, որ լրագրողը, իբր, «զբաղվել էր լրտեսությամբ» և գաղտնի տվյալներ հավաքել պաշտպանական ձեռնարկություններից մեկի մասին։ ԱՄՆ ներկայացուցիչներին դեռևս թույլ չեն տվել տեսնել Գերշկովիչին, վերջինս կալանավորված է։

Էվան Գերշկովիչին ազատ արձակելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, այդ թվում Bloomberg-ը, The New York Times-ը, The Washington Post-ը և Politico-ն ու տարբեր երկրներից 30 մեդիամենեջերներ։

Լուսանկարը՝ YURI KADOBNOV/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter