HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև ռազմաճակատում առկա իրավիճակը։ 

«Էմանուել Մակրոնի հետ մեկժամանոց հեռախոսազրույցում առարկայական և արդյունավետ կերպով քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի պաշտպանական փոխգործակցությունը։ Մանրամասն տեղեկացրել եմ առաջնագծում առկա իրավիճակը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի առաջնորդը։

Բացի այդ, Զելենսկին նշել է, որ Մակրոնի հետ քննարկել է խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործման հետագա քայլերը, ինչպես նաև նրա հետ համակարգել առաջիկա միջազգային իրադարձությունների համատեքստում գործողությունները։

Ներկայումս Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել Caesar տեսակի 18 ինքնագնաց հրետանային համակարգ և Crotale զենիթային համալիրների երկու մարտկոց։ Մարտի 16-ին Le Figaro թերթը, հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին, գրել էր, որ AMX-10 RC տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։ Փարիզը նաև Կիևին է փոխանցել զրահապատ ավտոմեքենաներ, Milan տեսակի հակատանկային հրթիռներ և Mistral տեսակի շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Բացի այդ, Լեկորնյուն հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է կրկնապատկել Կիևին 155-մմ տրամաչափի արկերի մատակարարումը՝ դրանց թիվն ամսական հասցնելով երկու հազարի, ինչպես նաև կմատակարարի SAMP/T տեսակի զենիթահրթիռային համալիր։

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter