HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփին կառաջադրեն «բազմաթիվ մեղադրանքներ». Associated Press

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատրաստվում են դատել գործարար փաստաթղթերի կեղծման համար, նրա նկատմամբ կառաջադրվեն «բազմաթիվ մեղադրանքներ»։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են գործի նյութերին։ 

Գործի դրվագներից մեկն առնչվում է քրեական հանցագործության հետ, պնդում է գործակալությունը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Սպասվում է, որ Թրամփին դատարանում պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին։

CNN-ի և The New York Times-ի տվյալներով՝ Թրամփի նկատմամբ հետաքննությունը կապված է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ նրա կապին։ Համաձայն գործով անցնող նյութերի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ Թրամփը Դենիելսին վճարել է 130 հազար դոլար այն բանի համար, որ նա չհայտարարի 2006 թվականին իրենց մեջ տեղի ունեցած սեռական հարաբերության մասին։ Նույն տարվա ընթացքում Մելանի ու Դոնալդ Թրամփերն ունեցել էին իրենց որդուն՝ Բերոնին։ 

Հետաքննությունը կարծում է, որ վճարված 130 000 դոլարը հակաօրինական է, քանի որ այն ձևակերպվել է որպես դատական ծախս, ինչը կարող է համարվել ֆինանսական փաստաթղթերի կեղծում։

Մարտի 31-ին Նյու Յորքի ատենակալների դատարանը կողմ էր քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ քրեական մեղադրանքի առաջադրմանը։ Այդպիսով նա դարձել է ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որի նկատմամբ քրեական գործ կհարուցվի։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter