Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 13-ին և 17-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Հունիսի 14-ից 16-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ից 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 13-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև առավելապես առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել