HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան միջուկային զենքով դարձյալ սպառնում է ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները համարում է սադրանք և Վաշինգտոնին ու Սեուլին զգուշացնում, որ նրանք գործ ունեն միջուկային պետության հետ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային պետական գործակալությանը։  

«ԱՄՆ-ը և նրա արբանյակները պետք է հիշեն, որ պետությունը, որի հետ նրանք գործ ունեն, ունի իրական միջուկային հարվածային հնարավորություններ, իսկ մեր ազգն ու բանակը չգիտեն փուչ խոսքեր»,- ասված է մեկնաբանության մեջ։ Հյուսիսային Կորեան նշում է, որ «միանգամայն ակնհայտ է, թե ինչպես կօգտագործվի Փհենյանի միջուկային սպառազինությունը», եթե «պատերազմի զսպման ուժերը չգործեն» ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վրա։

Հյուսիսային Կորեան դատապարտել էր ինչպես ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժությունները, որոնք տեղի էին ունեցել մարտին, այնպես էլ այդ երկրների առաջիկա զորավարժությունը, որին կմասնակցի նաև Ճապոնիան։ 

Առաջիկա օրերին Ճապոնական ծովի ավազանում սպասվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունը, որին կմասնակցի ամերիկյան Nimitz ատոմային ավիակիրը։ Yonhap գործակալության աղբյուրների տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Դրանք ընթանալու են Հյուսիսային Կորեայում հրթիռների արձակման ակտիվացման ֆոնին։

Լուսանկարը՝ Korean Central News Agency/Korea News Service via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter