HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսը և Սիրիան բանակցություններ են վարում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Եգիպտոսը և Սիրիան վարում են նախնական բանակցություններ խզումից ավելի քան 10 տարի անց դիվանագիտական հարաբերությունների ամբողջական վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը հնարավոր է հանդիպեն ապրիլին։ Դա կարող է տեղի ունենալ ռամադան ամսվա ավարտից հետո, որն այս տարի կձգվի մինչև ապրիլի 21-ը։ Երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստման մասին ավելի վաղ հայտնել էր նաև Al-Hadath հեռուստաընկերությունը։

2011 թվականի գարնանից ի վեր առաջին անգամ, երբ Սիրիայում սկսվեց զինված հակամարտություն իշխանության և ընդդիմության միջև, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադն աշխատանքային այցով ժամանել է Կահիրե։ 

Ինչպես հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «ամենակարևոր հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և վերաբերվում են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մերձավորարևելյան տարածաշրջանում առկա իրավիճակին»։ Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր մակարդակներում երկու երկրների միջև կապերը։ 

Al-Hadath-ի փոխանցմամբ՝ նախարարների միջև հանդիպման հիմնական թեմաների թվում, որոնց առաջին մասն ընթացել է փակ դռների հետևում, եղել է Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնումը։

Լուսանկարում՝ Սիրիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները/KHALED DESOUKI/AGENCE FRANCE-PRESSE/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter