HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի։ Այդ մասին փոխանցում է CBS News հեռուստաընկերությունը։

«Վերջին տվյալների համաձայն, որոնք CBS-ը հավաքել է շաբաթ օրը, ընդհանուր առմամբ 8 նահանգներում գրանցվել է առնվազն 26 մահ, որոնք կապված են եղանակի հետ, և տասնյակ հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Փենսիլվանիա նահանգում առանց հոսանքի է մնացել մոտ 140 000 բաժանորդ։ Եվս մոտ 82 000 բաժանորդ էլ առանց էլեկտրականության է մնում Օհայոում և ավելի քան 65 000-ը՝ Վիրջինիայում։

Ավելի վաղ, CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ավերիչ տորնադոների հետևանքով ամերիկյան մի քանի նահանգներում զոհերի թիվը գերազանցել էր 22-ը։ Պտտահողմը գետնին է հավասարեցրել մի քանի բնակավայրեր, շարունակվում են փրկվածների որոնումները։

Ուրբաթ օրը՝ մարտի 31-ին ամերիկյան յոթ նահանգներում, այդ թվում` Արկանզասում գրանցվել էր տորնադոների վերաբերյալ ավելի քան 50 հաղորդագրություն։

Լուսանկարը՝ bankrate.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter