HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Ֆինլանդիայում կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Հաղթանակի հավակնություններ ունեն քաղաքական երեք ուժեր՝ ընդդիմադիր պահպանողականների Ազգային կոալիցիոն կուսակցությունը, որը գլխավորում է Պետերի Օրպոն, աջ «Իրական ֆիններ» կուսակցությունը, որը գլխավորում է Ռիիկա Պուրան և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Ֆինլանդիայի գործող վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ։ 

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ դիտորդները կանխատեսում են կոշտ մրցակցություն։ Համաձայն վերջին հարցումների՝ աջ պոպուլիստական «Իրական ֆիններ» կուսակցությունը միայն 0,3 %-ով է հետ մնում Օրպոյի կուսակցությունից։ Ընտրությունների գլխավոր ինտրիգը այն է, թե արդյոք 37-ամյա Սաննա Մարինը կկարողանա պահպանել Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը։

Ֆինլանդիայի գործող վարչապետի հեղինակությունը հարվածի տակ էր հայտնվել 2022 թվականի օգոստոսին համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որտեղ նա պարում էր ընկերների շրջանում։ Ինչպես պնդում են լրատվամիջոցները, այդ տեսանյութում ինչ-որ մեկը բղավում է «ալյուր» բառը, իբր, նկատի ունենալով կոկայինը։ Որպեսզի լուծի սկանդալը՝ Մարինը կամավորաբար թմրանյութերի թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական էր։ Դրա արդյունքում իրավիճակը հարթվեց, իսկ Մարինի գործունեությանը վստահության վարկանիշը, Helsingin Sanomat թերթի տվյալներով, դեկտեմբերին կազմել էր 64 %։ 

Սաննա Մարինը Ֆինլանդիայի կառավարությունը գլխավորում է 2019 թվականի վերջից։ Նա ղեկավարում է ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը կազմված է հինգ կուսակցություններից։ Մարինը պահպանում է հեղինակությունը՝ շնորհիվ կորոնավիրուսի դեմ պայքարում իր կառավարության գրանցած հաջողությունների և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը նրա կառավարությանը մեղադրում է պետական միջոցների անպատասխանատու վատնման մեջ և խոստանում ծախսերը կրճատել 6 միլիարդ եվրոյով։

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունն ստացած կուսակցության առաջնորդը, ավանդույթի համաձայն, ստանում է նոր կառավարության ձևավորման առաջնային իրավունքը։ Այս անգամ իշխող նոր կոալիցիայի ստեղծումը խոստանում է լինել երկար և բարդ, քանի որ մի շարք կուսակցություններ արդեն իսկ բացառել են համագործակցության հնարավորությունը աջ պոպուլիստների հետ։

Լուսանկարը՝ Shafi Musaddique/Deutsche Welle

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter