HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանի պատասխանը ԱԱԾ-ին

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:

Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում - Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»:

Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի:

Վարդան Օսկանյան
12-ը հունիսի, 2012թ.

Մեկնաբանություններ (5)

gagik
Isk KGB chi uzum zbaxvel en talanchinerov ovker biznesner en dnum artasahmanum ev chi erevum te vortexic edkan gumar erb axkatutun@ pashtonapes kazmum e 40 %
Ստվեր
Սա քաղաքական հետապնդում չէ, սա քաղաքական ներկայացում է...
drizzlebrain
Երկիր կառուցելուց պետք է անել այնպես որ բոլորին լավ լինի, ոչ թե միայն ընտրայլներին` այդ պահին վերևում գտնվողներին: Կյանքը աստիճան է, և փորձը ցույց է տալիս, որ ոչ-ոք կամ ոչինչ հավերժ չէ; ուր են հիմա Սիրադեղյանը, Սուքիասյանը, Թամամյանը, Օհանյանը, և այլոք...
Նազիկ
Ավելի լավ կլիներ ԱԱԾ-ն հետաքրքրվեր,թե վարչապետն ինչ փողերով է թանկարժեք նվեր գնել Սաշիկի տղային նվիրելու համար
Mleh Ishkhanian
Couldn't be explained better: Ռոբերտ Քոչարյանը և Հանթսման Ինթերնեյշնլ-ի՝ Civilitas-ին նվիրաբերած «կեղտոտ» փողերը - http://www.1in.am/arm/armenia_politics_89350.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter