HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը չի հասել ձմեռային հարձակման իր նպատակներին. ISW

Ռազմաճակատում ձմեռային հարձակման հետևանքով մարտի 31-ի դրությամբ, Ռուսաստանը չի հասել իր առջև դրված նպատակների իրագործմանը, ինչը հանդիսանում է Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ողջ տարածքի գրավումը։ Այդ մասին նշվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տեղեկագրում։ 

Փորձագետները հիշեցնում են, որ ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, որը նշանակվել էր Ուկրաինայում ռուսական զորախմբերի հրամանատար, դեռ դեկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ ՌԴ բանակն իր ուժերի մեծ մասը կկենտրոնացնի Դոնեցկի մարզի գրավման վրա։ Փետրվարի սկզբին ռուսական ուժերն սկսել էին ձմեռային հարձակման գործողությունը՝ Կուպյանսկ-Սվատովո-Կրեմեննայա-Լիման գծի երկանքով և Դոնեցկի մարզի արևմտյան հատվածի առանձին ճակատներում։ Սակայն, ինչպես նշում են Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչները, ՌԴ պաշտպանության նախարարությունն այդ ուղղություններով կարողացել է հասնել միայն չնչին հաջողությունների և չի տեղավորվել Կրեմլի սահմանած ժամկետներում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները նշում են, որ ձմեռային անհաջող հարձակման պատճառով Կրեմլը շուտով կարող է վերադասավորումներ իրականացնել ռուսական ռազմական հրամանատարության կազմում։ Մասնավորապես, փորձագետները, հղում անելով ռուսական ռազմական թղթակիցներին, պնդում են, որ ռուսական միացյալ խմբավորումների՝ Դոնի Ռոստովում տեղակայված շտաբ են դարձյալ կանչել Գլխավոր շտաբի ցամաքային զորքերի պաշտոնից ազատված հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին և օդադեսանտային ուժերի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկուն։

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter