«Հայկական ժամանակ». Գյուղացիները դուրս են եկել փողոց` պաշտպանելու իրենց ձայները
Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցած խայտառակ ընտրությունների պատճառով գյուղում խռովություններ են սկսվել: Առաջին անգամ գյուղացիները դուրս են եկել փողոց' պաշտպանելու իիրենց ձայները և արդարություն պահանջելու:
Նրանք համաձայն չեն ընտրությունների նապխնական արդյունքների հետ, ըստ որոնց' գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ Գագիկ Պողոսյանը:
Երեկ Արագածոտնի մարզի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտել է գյուղապետի ընտրությունների վերահաշվարկը, որի պահանջը ներակայցրել էր 57 ձայնի տարբերությամբ պարտված թեկնածու Գագիկ Մելքոնյանը:
Ինչպես թերթի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԸԸՀ նախագահի տեղակալ Վռամ Աբրահամյանը, վերահաշվարկի արդյունքում 4 ձայնով պակասել է Գ. Մելքոնյանի, 6 ձայնով' Գ. Պողոսյանի քվեները:
Ըստ այդմ' Մելքոնյանի քվեների թիվը դառնում է 802, Պողոսյանինը' 857, ինչը էապես չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Իսկ ավելի ուշ գյուղապետի թեկնածուներից Գագիկ Մելքոնյանը թերթին տեղեկացրել է, որ նշվածը վերաբերում է միայն մի տեղամասին: Իսկ մյուս տեղամասում, զմռսած պարկը բացելով, իրենք պարզել են, որ այդ պարկից բացակայում են քվեարկված թերթիկները:
Ըստ Մելքոնյանի, արձանագրություն է կազմվել, որը ներակայացվելու է դատարան' ընտրությունները անվավեր համարելու պահանջով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել