HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը

Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին հայտնում են Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեում։

«Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է հետևյալ գրաֆիկով՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

  • ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Տ.Մեծ 10/26, 10-րդ դպրոց, աշխատում են ժամը 9:00-11:00, 12:00-13:00, 14:00-15:00, 16:00-18:00,
  • ԱրՊՀ , 5-րդ դպրոց աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,
  • Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցները աշխատում են ժամը 11:00-13:00, 15:00-18:00,
  • ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 10:00-13:00 ,14:00-17:00, 18:00-19:00,

Հաջորդող օրերին տվյալ կենտրոնների աշխատանքի ժամանակացույցը կփոխվի հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան»,- հայտնում են Կոմիտեից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter