HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օդեսայի մարզը ենթարկվել է ռուսական անօդաչուների հարձակմանը. Ուկրաինան խոցել է 17 անօդաչուից 14-ը

Ապրիլի 4-ի գիշերը ռուսական զորքերն իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Օդեսա քաղաքի ու Օդեսայի մարզի վրա։ Այդ մասին հայտնել են Օդեսայի մարզային իշխանություններն ու Ուկրաինայի զինված ուժերը։

Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, գիշերն Օդեսայում լսվել են պայթյուններ։ Ընդ որում, օդային տագնապի ազդանշանը հնչել է քաղաքում պայթյուններից մի քանի րոպե անց, գրել են լրագրողները։

Օդեսայի շրջանային վարչակազմը, ավելի ուշ, հայտնել է, որ ՌԴ բանակը հարվածային անօդաչուներով հարձակվել է Օդեսա քաղաքի ու հարակից շրջանների վրա։ «Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի հետևանքով՝ կան խոցված անօդաչուներ»,- հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։

Օդեսայի մարզում անօդաչուները հարձակվել են ձեռնարկություններից մեկի վրա։ Օդեսայի զինվորական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը պատմել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Բրատչուկի խոսքով՝ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է արձակված 17 անօդաչուից 14-ը։ 13 անօդաչու խոցվել է Օդեսայի մարզի տարածքում, ևս մեկը՝ Նիկոլաևի մարզում։ Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաստատել է այդ տվյալները։

2022 թվականի աշնանից ռուսական բանակը պարբերաբար զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով ինչպես հրթիռներ, այնպես էլ իրանական արտադրության անօդաչուներ։ Այդպիսի հարվածների թիրախ պարբերաբար դառնում են էներգետիկ ենթակառուցվածքները։

Լուսանկարը՝ արխիվային/Scott Peterson/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter