HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական թեմաներով հրապարակումների վերաբերյալ բողոքի նոտա փոխանցելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Նա ընդգծել է, որ այդպիսով Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 3-ին Բաքվում Իրանի դեսպանության փոխանցած նոտային։ Այդ փաստաթուղթը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին կասեցնել ադրբեջանական լրատվամիջոցներում Իրանի դեմ ուղղված հրապարակումները։

Հաջիզադեի խոսքով՝ հանդիպման ընթացքում Իրանի ներկայացուցչին հայտնել են, որ «իրանական կողմի նոտայում նշվածը չի արտացոլում օբյեկտիվ իրականությունը»։ Դրանից հետո նրան փոխանցվել է պատասխան նոտա և իրանական մեդիայում հրապարակված հոդվածների ցանկ, որոնք, ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության, ուղղված են Ադրբեջանի դեմ։

Ինչպես նշում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Իրանի դեսպանին ասվել է, որ «իրանական մեդիայում Ադրբեջանի, նրա պաշտոնատար անձանց մասին զրպարտչական, ստահոդ և կողմնակալ նյութերի պարբերաբար հրապարակումը, ինչպես նաև Իրանի հայտնի հասարակական-քաղաքական գործիչների՝ ճշմարտությունից հեռու հայտարարությունները և ելույթները վնասում են երկու երկրի հարաբերություններին և խորացնում թյուրըմբռնումները»։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter