
Նիդերլանդներում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. 1 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Նիդերլանդների Վորսհոթեն գյուղի շրջանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Նիդերլանդների ռադիոհեռարձակման կորպորացիան (NOS) հայտնում է, որ գնացքը բախվել է շինարարական կռունկին, որը եղել է երկաթուղային ճանապարհին։
Om 9.30 uur persconferentie na dodelijk treinongeluk bij Voorschoten, kijk hier live mee https://t.co/RNddMgcTG9
— NOS (@NOS) April 4, 2023
Reuters-ը գրում է, որ բախումից հետո գնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից և բախվել գետնին, երկրորդ վագոնը կողաշրջվել է, իսկ երրորդ վագոնում հրդեհ է բռնկվել։ NOS-ի տվյալներով՝ գնացքն ունեցել է չորս վագոն, որոնցից առնվազն երկուսն ամբողջությամբ դուրս են եկել ռելսերից։
At least one person was killed and 30 injured, many seriously, when a passenger train carrying about 50 people derailed in the Netherlands after hitting construction equipment on the track, Dutch emergency services said https://t.co/QeKgLuuKT2 pic.twitter.com/FwYt3nVJgP
— Reuters (@Reuters) April 4, 2023
NOS-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը մոտ 03:25-ին (Երևանի ժամանակով՝ առավոտյան 05:25-ին)։ Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է մոտ 50 ուղևոր։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ևս մոտ 30-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Նշվում է, որ նրանցից 19-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուսներին տեղում օգնություն է ցուցաբերվել։
«Մեր մտքերը Վորսհոթենում երկաթուղային աղետի զոհերի ու նրանց ընտանիքների հետ են։ Մենք խորապես ցավակցում ենք նրանց»,- վթարն այսպես են մեկնաբանել Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը և թագուհի Մաքսիմը։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ևս հաստատել է մեկ զոհի հանգամանքը։
Լուսանկարը՝ Kyrlian De Bot/Reuters
Մեկնաբանել