HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարարը հանձնարարել է վերհանել գների և ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները

Այսօր հանձնարարվել է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ տնտեսվարող սուբյեկտները օրինական դաշտ չեն մտնում:

Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը, առավել ևս երբ նման մոտեցում է ցուցաբերվում շրջաններում, գյուղական բնակավայրերում: 

Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին»,-նշված է պետնախարարի գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter