
Հայաստանի երիտասարդականը բարձրացավ 2-րդ տեղ
Մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի 2013 թ. առաջնության Հայաստան-Անդորրա (4-1) հանդիպումից հետո մեր ընտրանին վեր բարձրացավ մրցաշարային աղյուսակում եւ այս պահին ընթանում է երկրորդ տեղում: Բացի խմբի հետնապահ Անդորրայից, որն անցկացրել է իր բոլոր 8 հանդիպումները, մյուս թիմերը դեռ ունեն 2-ական խաղ:
Հայաստանի հավաքականը արտագնա խաղերում ուժերը պետք է չափի Ուելսի (օգոստոսի 15-ին) եւ Մոնտենեգրոյի (սեպտեմբերի 10-ին) թիմերի հետ: Հիշեցնենք, որ բրիտանացիների հետ երեւանյան խաղն ավարտվել է 0-0, իսկ բալկանցիներին մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում իր առաջին խաղում հաղթել է 4-1 հաշվով:
Մրցաշարային աղյուսակն այս պահին ունի հետեւյալ տեսքը.
Չեխիա |
6 |
5 |
1 |
0 |
19-3 |
16 |
Հայաստան |
6 |
3 |
2 |
1 |
10-5 |
11 |
Ուելս |
6 |
3 |
1 |
2 |
7-4 |
10 |
Մոնտենեգրո |
6 |
3 |
0 |
3 |
14-8 |
9 |
Անդորրա |
8 |
0 |
0 |
8 |
2-32 |
0 |
Առաջնության ընտրական փուլում կա 10 խումբ, դրանց հաղթողները եւ լավագույն ցուցանիշ ունեցող երկրորդ տեղ զբաղեցրած 4 թիմերը դուրս կգան փլեյ-օֆ, որտեղ կվիճարկեն 7 ուղեգրերը: Դրանց տերերն էլ գալիք տարի կմեկնեն Իսրայել, որտեղ, բնականաբար, մասնակիցներին կմիանա դաշտի տեր հավաքականը: Այսպիսով՝ 8 ընտրանիներ կվիճարկեն Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների չեմպիոնի կոչումը:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել