HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև

ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական կողմից՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

«Կողմերը քննարկեցին փետրվարին Հռոմում անցկացված վերջին խորհրդակցությունների արդյունքները և բարձր գնահատեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Քննարկվեց երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև համագործակցությունը մշակութային, կրթական, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ համագործակցությանը, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։

Պարույր Հովհաննիսյանը իտալացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշեց, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը:

Այս համատեքստում նա շեշտեց Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը և ընդգծեց Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter