HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին

Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կողմերը կարևորել են Հայասատնի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter