«Հրապարակ». հետընտրական «ռազբիրատ»՝ ՀՀԿ-ի ներսում
ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանի համար եկել է հաշիվներ պարզելու ժամանակը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ նախկին շտաբի պետը հերթով իր մոտ է կանչում ՀՀԿ մարզային շտաբների պետերին եւ հաշվետվություն պահանջում իրենց ստացած ձայների, կատարած ծախսերի վերաբերյալ:
Ոմանց դեպքում «ռազբիրատը» թեժ է ստացվում, քանի որ ծախսած գումարն ու բերած ձայներն իրար չեն համընկնում: Նրանց պարտադրում են ոչ միայն գումարը վերադարձնել, այլեւ վտանգված է նրանց քաղաքական ապագան: ՀՀԿ-ի արդյունքները ամենացածրը Կոտայքի մարզում են՝ 34.84 տոկոս, Շիրակում՝ 36.51, Արագածոտնում՝ 46.15, Գեղարքունիքում՝ 46.74, եւ Երեւանում՝ 37.53: Կոտայքի պատասխանատուն Կովալենկո Շահգալդյանն էր, Շիրակում՝ Վարդան Ղուկասյանը, Արագածոտնում՝ Սարգիս Սահակյանը, Գեղարքունիքում՝ Ռաֆիկ Գրիգորյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել