
Պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցությունից միայն 7-ն է ներկայացրել իրական շահառուների հայտարարագիր
Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:
Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարությունը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցությունից միայն 7-ն է ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Նախարարությունը հիշեցնում է, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձինք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել