HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական նախկին նախարարները ցանկացած հարցով կարող են դիմել Սերժ Սարգսյանին

Ինչպես փոխանցում են թերթի իրազեկ աղբյուրները, օրերս Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԲՀԿ անդամ նախարարների հետ: Նա ափսոսանք է հայտնել, որ ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից, եւ նշել է, որ ԲՀԿ-ական նախարարները պրոֆեսիոնալներ են, լավ են աշխատել:

Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ անկախ ամեն ինչից, ԲՀԿ-ական նախարարները կարող են ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրեն: «Ես միշտ հասանելի եմ լինելու ձեզ համար»,- ասել է նա: Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է այս լուրը: Այլ մանրամասներ, սակայն, չի հաղորդել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter