HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, գիտության և այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին: Նշվել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը, ընդգծել գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի կարևորվել է նաև հանրային հաղորդակցության շարունակական բարելավմանը միտված քայլերի իրականացումը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter