«Հայկական ժամանակ». մինչեւ ե՞րբ
Լավատեղյակ սպասումները, թե դրամի փոխարժեքը կայունանում է, չարդարացան: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կրկին բարձրացել է եւ կազմել 415 դրամ 50 լումա: Նախորդ օրը մեկ դոլարի գինը բորսայում 413 դրամ 50 լումա էր:
Բորսայում կայացած գործարքների ծավալը՝ մոտ 6 միլիոն դոլար, բարձր է վերջին օրերի ցուցանիշից ու վկայում է այն մասին, որ ԿԲ-ն հերթական անգամ դոլարային ինտերվենցիա է իրականացրել դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել