HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով եւ շնորհակալություն հայտնել գերմանացի գործընկերներին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորութունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռիխտերը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին եւ արժեւորել մի շարք ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը:

Զրուցակիցները քննարկել են կրթական եւ մշակութային, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter