HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կարեն Կարապետյան. «Մեզ խայտառակ մի արեք»

«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ խուլ հակասությունների մեջ են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող «Զանգեզուր Մայնինգ» եւ «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշըն» ընկերությունները: Նշված ընկերությունների «փայատերեր» Կարեն Կարապետյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ տարաձայնություններ են առաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա՝ կապված մոլիբդենի արտադրության ու վաճառքի ցուցանիշների հետ:

Ասում են՝ երկու գործարարների շահերը բախվել են նաեւ արատահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արատահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը՝ Ասիա: Ի դեպ, «Արմենիա Փրոդաքշըն»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել շատ ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եվ պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում:

Դե իսկ ահա Մաքսիմ Հակոբյանի ունեցած կապերի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ հարց է, թե նա ում հետ «լավ» չէ, բացի սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Երկու գործարարների միջեւ ստեղծված լարվածության շուրջ «Չի»-ն կարողացել է մեկնաբանություն ստանալ միայն Կարեն Կարապետյանից, որն էլ ասել է. «Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ի՞նչ բան, տենց բան չկա: Ախր, էդ որտեղի՞ց են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի արեք, մի գրեք, մեզ խայտառակ մի արեք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter