HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան համաձայնել է ավելացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը

Գերմանիայի կառավարությունը համաձայնել է Ուկրաինա ուղարկել 12 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնություն։ Այդ մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Արտաբյուջետային միջոցների հատկացումը հավանության է արժանացել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի կողմից։

Լրացուցիչ ֆինանսավորումը ներառում է 3,2 միլիարդ եվրո, որը կհատկացվի 2023 թվականին և մոտ 8,8 միլիարդ եվրոյի չափով վարկավորման փաթեթ, որը բաց կլինի 2024-2032 թվականներին։

«Տնօրինելով այդ փողերը՝ Ուկրաինան կարող է Գերմանիայի կառավարության աջակցությամբ ուղիղ գնել սպառազինություն»,- հայտարարել են երեք քաղաքական գործիչներ, որոնք հանձնաժողովում ներկայացնում են կոալիցիոն կառավարությունը։

Լուսանկարը՝ John Macdougall/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter