HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի պետական բժշկական համալսարանին հատկացվել է նպատակային ուսուցման 28 տեղ

Մեկնարկում է 2023-2024թթ. բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցման ընդունելության գործընթացը (հղումն՝ այստեղ): 

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ սահմանվել է 28 նպատակային ուսուցման տեղ՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «բուժական գործ» մասնագիտության համար, որից Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին երեքական տեղ, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ:

«Նշված  կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին հայտագրվելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter