HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը՝ ստորև․

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:

Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում:

Տոնական այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter