HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում:

Անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter