Հելսինկյան կոմիտեն խստորեն քննադատել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին
Չեխիայի հելսինկյան կոմիտեն խստորեն քննադատել է Պրահայում կենտրոնակայան ունեցող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին իր օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու համար: Կոմիտեն այդ քաղաքականությունը գնահատել «անբարոյական»: Տարածված հայտարարությունում նշվում է, որ ամեն ինչի սկզբնապատճառն այն է, որ օտարերկրացիներին միտումնաբար տրվում են աշխատանքային պայմանագրեր, որոնք ղեկավարվում են ամերիկյան օրենքներով, մինչդեռ այդ օրենքները չեն տարածվում ԱՄՆ-ից դուրս աշխատող ոչ ամերիկացիների վրա: Արդյունքում ռադիոկայանի ոչ ամերիկացի աշխատակիցները հայտնվում են իրավական վակուումում կամ օրենքից դուրս:
«Մենք ռադիոկայանի քաղաքականությունը գնահատում ենք անբարոյական, մասնավորաբար այն պատճառով, որ աշխատողները չեն իրազեկվում, որ ամերիկյան օրենքներն իրենց վրա չեն տարածվում»,- ասվում է հայտարարությունում, որ ստորագրել է Չեխիայի հելսինկյան կոմիտեի նախագահ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների մրցանակակիր Աննա Շաբաթովան:
Առաջին անգամ է, որ իրավապաշտպան կառույցը քննադատում է իրավապաշտպան մեկ այլ կառույցի, այն էլ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար:
«Օրեր» ամսագիր
Մեկնաբանել