HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter