HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին Ռուսաստանում լրտեսության մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության քննիչները The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին լրտեսության (ՌԴ ՔՕ 276-րդ հոդված) մեղադրանք են առաջադրել։ Այդ մասին հայտնում են «Интерфакс»-ը և ТАСС-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

«Անվտանգության դաշնային ծառայության քննիչները Գերշկովիչին իր երկրի շահերի օգտին լրտեսության մեղադրանք են առաջադրել։ Նա կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ Ռուսաստանում զբաղվում էր լրագրողական գործունեությամբ»,- ասել է TACC-ի զրուցակիցը։

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ լրագրողը, «գործելով ամերիկյան կողմի հանձնարարությամբ, իրականացրել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տվյալների հավաքում»։

Գերշկովիչին մարտի 29-ին Եկատերինբուրգում ձերբակալել էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ «լրտեսության» կասկածանքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողը հետաքրքրվում էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքով և այցելել էր Նիժնի Տագիլ, որտեղ տեղակայված է «Уралвагонзавод»-ի արտադրությունը։ Հաջորդ օրը Մոսկվայի դատարանը տվել էր լրագրողի ձերբակալման օրդերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Գերշկովիչին։ Ռուսական կողմին այդպիսի պահանջով դիմել էր նաև նախագահ Ջո Բայդենը։ 

The Wall Street Journal թերթը ամերիկյան իշխանություններից պահանջել էր արտաքսել Ռուսաստանի դեսպանին և ռուսաստանցի բոլոր լրագրողներին՝ իր թղթակցի ձերբակալության համար։

Լուսանկարը՝ Dimitar Dilkoff/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter