HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում հայտարարել են հետախուզական նոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին

Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 7-ին թվիթերում և մյուս կայքերում հայտնվել է գաղտնի փաստաթղթերի նոր մաս, որտեղ «մանրամասն նկարագրվում են ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնիքներ. Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք ու Չինաստան»։ Այդ մասին նա հայտնել է The New York Times-ին։ 

Վերլուծաբանների կարծիքով՝ արտահոսքի մաստշաբը կազմում է ավելի քան 100 փաստաթուղթ։ «Ամերիկացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ դա կարող է մեծ վնաս հասցնել»,- գրել է The New York Times-ը։ Պարբերականը նշում է, որ արտահոսած փաստաթղթերից մեկի վրա, որը թվագրված է փետրվարի 23-ով, առկա է «Secret/NoForn» գրիֆը, ինչը նշանակում է, որ այն նախատեսված չէ օտաերկրյա պետություններին փոխանցման համար։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ արտահոսքերի փաստով հետաքննության ընթացքում կապի մեջ է Պենտագոնի հետ, սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություն տալ, գրում է պարբերականը։ 

Ինչպես հայտնում է CNN-ը, փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, պարունակել են գաղտնի տվյալներ ամենատարբեր թեմաներով. վագներականների գործողություններից մինչև Աֆրիկա ու Ուկրաինային Իսրայելի կողմից մահացու զենքի փոխանցման ճանապարհներ։ Բացի այդ, եղել են նաև հետախուզական տվյալներ Ռուսաստանի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների կապի ու Ուկրաինայում կիրառման համար ամերիկյան սպառազինության տրամադրման շուրջ Հարավային Կորեայի մտահոգությունների մասին։

The New York Times-ի զրուցակիցներից մեկն արտահոսքն անվանել է ««հինգ աչքի» համար սարսափ»։ Պարբերականը նշել է, որ դրանով ի նկատի ունեն ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային և Կանադային. երկրներ, որոնք մեծապես փոխանակվում են հետախուզական տվյալներով։

Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Միք Մալրոյը հայտարարել է, որ փաստաթղթերի արտահոսքը «անվտանգության էական խախտում է» ներակայացնում, որը կարող է խանգարել ուկրաինական ռազմական պլանավորմանը։ «Քանի որ այդ փաստաթղթերից շատերը եղել են լուսանկարներ, հավանական է, որ դա եղել կանխամտածված արտահոսք, որն արվել է ինչ-որ մեկի կողմից, ով ցանկանում է վնաս հասցնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ջանքերին»,- ասել է նա։

Ապրիլի 7-ի առավոտյան NYT-ն հայտնել էր, որ Պենտագոնը հետաքննում է սոցիալական ցանցերում գաղտնի ռազմական փաստաթղթերի արտահոսքը, որտեղ մանրամասն նկարագրվում էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պլանները՝ հակահարձակումից առաջ ուկրաինական զինուժի ամրապնդման համար։

Համանման մի քանի փաստաթղթեր այս շաբաթ ի հայտ էին եկել թվիթերում և տելեգրամում։ Այնտեղ նշվում էր զենքի մատակարարումների, զորքերի թվաքանակի ու այլ պլանների մասին։ 

Մասնավորապես, առկա էր տեղեկատվություն 12 մարտական բրիգադների մասին, որոնցից 9-ը կարող են վերապատրաստում անցնել ու սպառազինություն ստանալ ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։ Փաստաթղթերում ասվում էր, որ այդ 9 բրիգադներից 6-ը պատրաստ կլինեն մինչև մարտի 31-ը, իսկ մնացածը՝ մինչև ապրիլի 30-ը։ Փորձագետների գնահատմամբ՝ յուրաքանչյուր բրիգադում առկա է 4-5 հազար զինվոր։ Ընդհանուր առմամբ, դրանց համար անհրաժեշտ է ավելի քան 250 տանկ և ավելի քան 350 ռազմական մեքենա։

Միևնույն ժամանակ փաստաթղթերում չկային տվյալներ այն մասին, թե ինչպես և երբ է Ուկրաինան մտադիր սկսել հակահարձակումը, իսկ տեղեկատվության մեծ մասն արդիական է եղել մարտի 1-ի դրությամբ։

Լուսանկարը՝ Alex Wong/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter