HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Microsoft-ը 3,3 միլիոն դոլար տուգանք կվճարի հակառուսական պատժամիջոցները խախտելու համար

ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության հետ համատեղ, պարտավորեցրել է Microsoft ընկերությանը, ընդհանուր առմամբ, 3,3 միլիոն դոլարի տուգանք վճարել։ Այդ մասին նշվում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Որպես պատճառ նշված են Microsoft ընկերության կողմից «արտահանման վերահսկողության և պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան օրենքների ենթադրյալ և ակնհայտ խախտումները»։

Տուգանքի զգալի մասը՝ 2 980 265 դոլարը կապված է Ռուսաստանում, Ուկրաինայի բռնակցված տարածքներում, ինչպես նաև Իրանում, Սիրիայում և Կուբայում պատժամիջոցների «1339 ակնհայտ խախտումների» հետ:

Ընդհանուր տուգանքի մեջ ներառվել է նաև ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի վարչական տուգանքը, որը կապված է պատժամիջոցային օրենսդրության յոթ խախտումների ու այդ ընկերության ռուսական դուստր ձեռնարկության՝ Microsoft Rus LLC տեխնոլոգիական ընկերության գործունեության հետ։ Խախտումները գրանցվել են 2016 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 22-ը։

Լուսանկարը՝ Zed Jameson/Bloomberg/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter