HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն արևելյան սահմանին անվտանգային նոր ճարտարապետություն է պատրաստում

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արևելյան սահմանին անվտանգային նոր ճարտարապետություն է պատրաստում։ Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել է ռումինական Bursa պորտալը։

«Դա այն վայրն է, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդում է իր ներկայությունը արևելյան սահմանին։ Ես ուրախ եմ այստեղ տեսնել Լեհաստանից, Պորտուգալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից դաշնակիցներին, որոնք մարզվում են ռումինացի զինվորների հետ ու պատրաստ են դառնալ նԱՏՕ-ի պաշտպանության ու զսպման նոր ճարտարապետության մասը, որը Դաշինքը ներկայումս մշակում է»,- ասել է Ջոանեն՝ Ռումինիայի հարավում գտնվող Կրայովա քաղաքում «Հարավ-Արևելք» բազմազգ բրիգադ այցելության ժամանակ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ ռազմական դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և միևնույն ժամանակ արևելյան սահմանին ամրապնդի պաշտպանությունն ու զսպումը, քանի որ այն էականորեն փոփոխվել է Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո ու կշարունակվի փոփոխվել Շվեդիայի ապագա հնարավոր միացումից։ «Դա կլինի արևելյան ճակատ Բարենցից մինչև Բալթիկ ծով, այնտեղից էլ Սև ծով, Դանուբ և մինչև Միջերկրական ծով»,- հայտարարել է Ջոանեն։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս վտանգ չի տեսնում անդամ երկրների անվտանգության համար, սակայն նշել է, որ տեսանելի ռիսկերը ոչ միշտ են կազմում տեղի ունեցողի ընդհանուր պատկերը։ Ջոանեի խոսքով՝ Ռուսաստանը «անկանխատեսելի ու վտանգավոր երկիր է»։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter