Ավտոպատահար Խանջյան-Չայկովսկի խաչմերուկում. 1 զոհ, 1 վիրավոր
Հունիսի 13-ին՝ ժամը 01.55-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1983 թ. ծնված Ռ. Հակոբյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը:
Պատահարի հետևանքով 1991 թ. ծնված Շամիրամ Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Երկրորդ տուժածին, որի ինքնությունը պարզվում է, տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել