HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսադը խրախուսել է Իսրայելի տարածքում բողոքի ցույցերը. The New York Times

Ամերիկյան հետախուզության տվյալներով, որոնք հասանելի են դարձել Պենտագոնից արտահոսքի հետևանքով, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի ղեկավարությունը, գործակալության աշխատակիցների ու Իսրայելի քաղաքացիների շրջանում, խրախուսել է հակակառավարական ցույցերին մասնակցությունը, որոնք վերջին շաբաթներին ծավալվում են այդ երկրում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

«Արտահոսված փաստաթղթերի համաձայն, որոնք առնչվում են Կենտրոնական հետախուզության մարտի 1-ի զեկույցին, Մոսադի առաջնորդները, Մոսադի պաշտոնատար անձանց ու Իսրայելի քաղաքացիների շրջանում, կոչ են արել բողոքի ցույցերի՝ ընդդեմ իսրայելական նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխումների՝ ներառյալ մի քանի գործողությունների ակնհայտ կոչերի՝ դատապարտելու Իսրայելի կառավարության այդ քաղաքականությանը»,- ասված է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն իսկ հերքել են այդ տվյալները։

Շաբաթներ շարունակ հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ Իսրայելի կառավարության վիճելի դատական փոփոխությունների։ 

Իշխող կոալիցիան ուզում է դատական իշխանությանը զրկել իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերի որոշումների վրա ազդեցությունից։ Կառավարության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր Գերագույն դատարանը՝ արգելափակելով այն օրենքների ընդունումը, որոնց համարում է ոչ իրավաչափ։

Օրենսդրական փոփոխություններով Նեթանյահուն ձգտում է հասնել նրան, որ Գերագույն դատարանի կողմից ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել՝ խորհրդարանի ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ։ Ստացվում է, որ եթե Կնեսետի 61 անդամ կողմ քվեարկի չեղարկմանը, ապա այն կհամարվի ընդունված։ Այսինքն իշխող կոալիցիան, որը Կնեսետում ունի մանդատների մեծամասնությունը, կկարողանա անխոչընդոտ ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։ 

Նեթանյահուի քաղաքական հակառակորդները պնդում են, որ բարեփոխումները լրջորեն կխաթարեն երկրի ժողովրդավարությանը՝ զգալի թուլացնելով դատական համակարգը, որը պատմականորեն վերահսկում է կառավարության գործողությունները։ Նրանք նշում են, որ այս փոփոխությունների իրական նպատակը վարչապետ Բենիամին Նեթանյահուի իրավական պաշտպանությունն է, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, չնայած հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Քննադատները պնդում են, որ եթե կառավարությունն առավել լայն իրավունքներ ունենա դատավորներին նշանակելու հարցում, ապա կընտրվեն դատավորներ, որոնք որոշումներ կկայացնեն վարչապետ Նեթանյահուի օգտին։

Մարտի 27-ին Նեթանյահուն հայտարարեց, որ կհետաձգի այդ փոփոխությունների՝ Կնեսետում երկրորդ և երրորդ ընթերցումը մինչև խորհրդարանական հաջորդ նստաշրջան, որը մեկնարկում է ամռանը։

Իլյուստրացիան՝ unpacked.education-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter